Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին, հայտարարել է, որ նման հանդիպման մշակման դեպքում դրա մասին կտեղեկացվի:
«Եթե նման հանդիպում մշակվի, մենք անպայման կտեղեկացնենք»,-ասել է նա։
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա։