Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ հետևանք են Փաշինյանի ջղաձգումները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ մեծ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարի նիստուկացը, վարվելակերպը, բառապաշարը, պահվածքը և տոնայնությունը։ Հատկապես ժողովրդավարական երկրներում պետության ղեկավարը խոշորացույցի տակ է. առանց մտածելու մի քայլի, ոչ ճիշտ արտահայտության կամ սխալ պահվածքի արդյունքում այդ գործչի վարկանիշը կարող է էականորեն տուժել կամ միանգամից անկում ապրել։ Իսկ վատթարագույն դեպքում, երբ լուրջ դժգոհություն գեներացվի, ապա կարող է նաև տվյալ ղեկավարի նկատմամբ իմփիչմենթի կամ հետաքննության գործընթաց սկսվել։ Այլ է իրավիճակը Հայաստանում: Կարող ենք ասել՝ բացարձակ այլ է: Մեր երկրում երկրի ղեկավար համարվող անձը՝ հատկապես 2018 թվականից հետո, կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է, ու դա այդպես էլ անցանկալի հետևանքների չհանգեցնի։ Նա կարող է օգտագործել ամենացածրակարգ բառապաշարը, օգտվել հայհոյախոսությունից, մերկապարանոց արտահայտություններ թույլ տալ, գոռգոռալ, ջղաձգվել, կորցնել ինքնատիրապետումը, հանդես գալ սպառնալից տոնով, ոչ ադեկվատ պահվածք դրսևորել։

Դժվար է պատկերացնել մի այլ երկիր, որտեղ կարող են հանդուժել շրիշակի մակարդակից ցածր բառապաշար ու ոչ ադեկվատ պահվածք դրսևորող նման ղեկավարի։ Ընդ որում, Փաշինյանը նման պահվածք դրսևորեց իշխանության գալու հենց սկզբնական շրջանից, երբ «թավշյա հեղափոխությունը» վերածվեց փշերի ու ատելության հեղափոխության։ Դեռ ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել 2018 թվականին նման պահվածքը՝ հաշվի առնելով, որ էյֆորիկ տրամադրություններ էին տիրում, և իշխանությունները փորձում էին այդ էյֆորիկ էներգիան որևէ կերպ պահել։ Իսկ ներկայում ո՛չ էյֆորիա կա, առավել ևս՝ ո՛չ էլ էյֆորիայի տրամադրություն՝ կապված Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված բարդ ու օրհասական իրավիճակի հետ։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Փաշինյանը շարունակի իր ներմուծած «ավանդույթներն» ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ի հանրահավաքին այնպիսի բառապաշարով, ջղաձգումներով ու գոռգոռոցներով հանդես գա, որը բոլոր չափանիշներով անհարիր է ոչ միայն երկրի ղեկավարին, այլև ցանկացած իրեն հարգող գործչի։

Նույնիսկ իշխանական ու մերձիշխանական հատվածի շատ ներկայացուցիչներ են արդեն նկատում, որ էյֆորիկ տրամադրությունները վաղուց անցել են, ու այլևս երթերով, գոռգոռոցներով ու նման բառապաշարով հնարավոր չէ արդյունքի հասնել, ինչն, ի դեպ, ապացուցեցին նաև կիրակնօրյա ընտրությունները։ Բայց խոսքը նույնիսկ դրանց արդյունքների մասին չէ, այլ Փաշինյանի գոռգոռոցների և ջղաձգումների դրդապատճառների: Կարծում ենք՝ այստեղ դրանք մի քանիսն են ու խորքային։ Նախ՝ արձանագրենք, որ Փաշինյանը լուրջ անհանգստություն ու վախեր ուներ (ունի) ոչ միայն Երևանի ավագանու ընտրությունների, այլև ընդհանուր իրավիճակի հետ կապված։ Առաջին հերթին այդ վախերը պայմանավորված են աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությունների հետ, քանի որ Փաշինյանը հասցրել է փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դրա փոխարեն փորձում է սիրաշահել արևմտյան երկրներին, բայց Արևմուտքից ևս ցույց են տալիս, որ ամենևին նրա կարիքը չունեն։

Այսինքն, նա սկսում է պետք չլինել ոչ մեկին՝ զուգահեռ զրոյացնելով վստահությունն ու վարկանիշից մնացած փշուրները երկրի ներսում: Խոսքը մեկի մասին է, որը 2020 թվականին խոստանում էր այնպիսի փաստեր ներկայացնել, որոնց միջոցով ներսից կպայթեցներ Ադրբեջանը ու կապակայունացներ այդ երկրի ներքաղաքական կյանքը, բայց հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի մասով դարձել է լուռ կատարող, ու հայաստանյան ընդդիմությանն է հաթաթաներ տալիս, որին Ալիևն էլ, ի դեպ, բնորոշում է որպես ռևանշիստ։ Փաստացի իր գործելաոճով Փաշինյանը նաև հակառակորդին է սիրաշահում՝ ցույց տալով, որ ինքն անփոխարինելի է նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հստակ հասկանում է, որ իր ոտքերի տակից հողը փախչում է, ինքը չունի այն ժողովրդականությունը, որ ուներ մի քանի տարի առաջ։

Անգամ նախընտրական հավաքի վիճակն այնքան տխուր էր, որ սկսում էր ուրվագծվել կիրակնօրյա ձախողումը: ՔՊ-ի վիճակն այնքան ծանր է, որ անգամ օտարերկրացիների էին բերել հավաքին։ Եվ երբ մարզերից եկածներն էլ քայլերթից հետո գնացին իրենց գործերին, հավաքի մասնակիցների քանակը շեշտակի նվազեց այն աստիճան, որ հայաստանյան քաղաքական դաշտում փոքրիշատե դերակատարություն ունեցող մեկը հաստատ այդքան մարդ կհավաքի: Բայց, ի տարբերություն Նիկոլի, կհավաքի սեփական կամքով եկածների, այլ ոչ թե ստիպողաբար, վախեցնելով կամ թեկուզ «սիրաշահելով», այսինքն՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ:

Վերջապես, շատ փորձագետների կարծիքով, արդեն իսկ մտավախություններ ունենալով իր հեռացման շուրջ՝ միգուցե գոռգոռոցներով ու ատելության խոսքով Փաշինյանը փորձում է նաև երկրում իրավիճակի ապակայունացման հիմքեր ստեղծել, որն իրեն թույլ կտա երկարացնել իր պաշտոնավարումը։ Դրա համար էլ սևերի ու սպիտակների դիսկուրսը նոր թափով է բորբոքվում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների կողմից սերմանված ատելության խոսքն ու թշնամանքը մի օր շրջվելու են հենց իրենց դեմ։ Իսկ նույն հպարտ քաղաքացիները, որ ծափահարում էին Փաշինյանին, մի օր էլ քշելու են Փաշինյանի իշխանությանը։ Դրա հիմքերը նկատելի են: Սեպտեմբերի 17-ը՝ վկա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ․ պատմության այս օրը (24 օգոստոս)Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև
Ամենադիտված