«Նույնիսկ հնդիկները չփրկեցին». Թևանյանը նշեց, որ իշխանությունը թույլատրվածից 10-15 անգամ ավելի է ծախսել քարոզարշավի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքացիները ապտակ հասցրեցին «տասովշիկների» երեսին՝ ցույց տալով, որ այդ ինստիտուտն այլեւս իրեն չի արդարացնում. Նույնիսկ հնդիկերը չփրկեցին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանությունները, նրա հաշվարկներով, ծախսել են 10-15 միլիոն դոլար, մինչդեռ օրենքը թույլ է տալիս ծախսել 300 միլիոն դրամ կամ մոտավորապես 800 հազար դոլար։
Նման եզրակացություններ կարելի է անել՝ հաշվարկելով շտաբի համար տարածքների վարձակալության ծախսերը, աշխատակիցների աշխատավարձերը, գովազդի ծախսերը և այլն, պարզաբանել է քաղաքական գործիչը։
«Ընտրակեղծարարների կոստյումը իշխանություններին էլ է դուր եկել, և այն պահել են»,- նկատեց Թևանյանը՝ «կոստյում» բառով ակնարկելով «նախկինների» հանդեպ գործող իշխանությունների սիրելի մեղադրանքը։
Նա ընդգծեց, որ Երեւանում տրանսպորտը թոշակառուների համար պետք է անվճար լինի. «Սա այլ ուժերի հետ համագործակցության պայմաններից մեկն է»,- հավելեց Երևանի քաղաքապետի թեկնածուն։