Աբովան-Երևան սահմանագծին ավազով բարձված КАМАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և կողաշրջվել․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի սահմանագծում. ավազով բարձված КАМАЗ-ը Դուրյան 40 փողոցում բախվել է բետոնե սյուներին ու թիթեղյա պարսպին և կողաշրջվել. հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն: