Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր երկրի զարգացման պոտենցիալը կարող ենք բացել միայն կրթության միջոցով․ վարչապետը Լոռիում մասնակցել է փառատոնի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբետ գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։

Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, նախարարներ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և այլք:

Իր խոսքում վարչապետը ողջունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությունը և նշել, որ վերջին 20 օրվա մեջ Լոռու մարզի այս տարածաշրջանոմ է երկրորդ անգամ:

«Երբ գալիս էինք այստեղ, տիկնոջս հետ այդ էի քննարկում, Հայաստանում գործնականում ոչ մի համայնք չկա, որտեղ վարչապետի կարգավիճակում չեմ եղել։ Շատ կարևոր բան է դա ինձ համար, որովհետև մենք լինում ենք ամենատարբեր տեղերում, որտեղ կա կատարված կամ կատարվող աշխատանք: Այդ աշխատանքային ճամփորդություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեր երկրի պոտենցիալը։

40436_b.jpg (575 KB)

Եվ ուզում եմ ասել` այն եզրակացությունը, որ ունեցել եմ այս կենտրոն առաջին անգամ այցելության պահին, այդ եզրակացությունն այժմ կրկնապատկել, եռապատկվել է։ Այդ եզրակացությունը հետևյալն է՝ մենք մեր երկրի զարգացման պոտենցիալը կարող ենք կիրառել, կարող ենք բացել միայն կրթության միջոցով։

Ինչո՞ւ եմ բարձր գնահատում ես «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը, նաև այն պատճառով, որ նա չի սահմանափակվում երեխաների, պատանիների, երիտասարդների կրթությամբ։ Այստեղ կիրառվում է մի հայեցակարգ, որը կրթության շահառու է համարում բոլորին՝ անկախ տարիքից և բոլոր նրանց, ովքեր ուզում են կատարելագործել, լավացնել իրենց հմտությունները: Բայց շատ կարևոր է նաև մարդկանց օգնել, որպեսզի նրանք իրենք իրենց խոստովանեն ավելին իմանալու անհրաժեշտությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Դեբեդ է եկել Կոտայքի մարզից` Բերքի փառատոնից, որտեղ, ըստ էության, խոսակցությունը նույն բանի մասին էր։ «Մեր գյուղատնտեսության ոլորտում ամենամեծ պրոբլեմները սկսում են այն կետից, որտեղ ինքներս մեզ չենք խոստովանում, որ մենք ինչ-որ բան չգիտենք, և կա մի բան, որ մենք կարող ենք սովորել։ Հետևաբար, ես չեմ ամաչում և չեմ հոգնում դա ասել, բոլորը` սկսած վարչապետից, շարունակած Կառավարության անդամներով, քաղաքացիներով, պաշտոնյաներով, զինվորականներով, եթե ամեն մեկս առավոտյան արթնանալիս նախ չենք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտենք, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ այդ օրը մենք կօգտագործենք անարդյունավետ։

40440_b.jpg (512 KB)

Հետևաբար, շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ այս սմարթ կենտրոնի զարգացումը։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ Կարո Արմենի նման մեր սփյուռքի ներկայացուցիչների մոտեցումը, որովհետև կարծում եմ, որ նրանք նաև իրենց աշխատանքով փոխում են Հայաստանի վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ և սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, «Թումո» հիմնադրամի և նմանատիպ այլ ծրագրերի շնորհիվ վերագնահատում ենք բարեգործություն բառը, որովհետև, նրա կարծիքով, շատ կարևոր է նույնիսկ բարեգործական նպատակներով հատկացվող միջոցները ներդնել զարգացման ծրագրերի վրա։

«Եվ ահա սա զարգացման ևս մի ծրագիր է: Սա մի հյուրանոց է, որ այս չքնաղ բնաշխարհում հասանելի կլինի յուրաքանչյուրին, և մյուս կողմից նրա բերած եկամուտները նորից կներդրվեն զարգացման հետագա ծրագրերի համար։ Լոռու մարզ կատարած նախորդ այցի ընթացքում մենք Դսեղում տեսանք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ստեղծած ամբուլատոր կենտրոնը, որը մեծ տպավորություն գործեց: Շատ կարևոր է, որ մեզ մոտ ճարտարապետական նոր ձեռագիր մտնի, նոր մոտեցում մտնի, աշխատանքի կազմակերպման նոր բանաձևեր գործարկվեն։ ՔՈԱՖ հիմնադրամն այդ գործը շատ լավ է անում, և ինձ համար հաճույք է այսօր այստեղ գտնվելն այսպիսի հրաշալի առիթով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամին նմա ծրագրեր իրականացնելու համար:

40441_b.jpg (468 KB)

«Այո, սա մի նոր տեղ է, որը համայնքինն է, յուրաքանչյուրինն է, որն իր օգուտներն է բերելու Լոռվա մարզի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության զարգացման գործին։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են իմանալ ավելին»,- իր խոսքը եզրափակել է վարչապետը:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում տեղակայված «Կոնցեպտ» հյուրանոցը, համագումարների կենտրոնը կծառայեն որպես հանգստի, մասնագիտական և հասարակական միջոցառումների վայր՝ այդպիսով ապահովելով Լոռիում ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերի շարունակականությունն ու ընդլայնումը։

«Արդեն քսան տարի է՝ ՔՈԱՖ-ն իր գործունեությամբ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ «Կոնցեպտի» մեկնարկով մենք ոչ միայն քաղում ենք մեր երազանքի պտուղները, այլև կերտում նոր ապագա։ Այն մեր թիմի յուրաքանչյուր անդամի ունեցած հզոր ներուժի արդյունքն է, որն ամեն անգամ գործի է դրվում միասնականության և նորարարության շնորհիվ։ Սա ավելին է, քան ուղղակի կառույց․ այն հույսի փարոս է, մեր ընդհանուր երազանքների խորհրդանիշն ու դեպի լուսավոր ապագա ուղին»,- բացման իր խոսքում ասել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը։

40442_b.jpg (797 KB)

Դեբետում հազարավոր այցելուների հյուրընկալած ՔՈԱՖ փառատոնն իր շուրջն է համախմբում Հայաստանի երաժշտական տաղանդներին, մարզաբնակ արտադրողներին և արհեստագործներին։ Այն անցկացվում է «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։

Փառատոնի ընթացքում 30-ից ավելի մարզաբնակ ձեռներեցներ, որոնցից շատերը ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի շահառուներ են, ցուցահանդեսային հատվածում ներկայացնում են իրենց արտադրանքը։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու և ձեռք բերելու թեյեր ու գյուղմթերք, հագուստ, խնամքի և կոսմետիկ պարագաներ, ձեռագործ տարբեր իրեր՝ պայուսակներ, հուշանվերներ, ինչպես նաև ժամանցային ծառայություններ:

«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինի հետ քննարկել եվրոպացիներին բանակցություններում ներգրավելու հարցը. Քուշներ«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. ՄեդինսկիԳալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել. ՌԴ նախագահի օգնականԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՆոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքիցՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀորմուզի նեղուցում լցանավը պայթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվելԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՇենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկnրներԿասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուսական պատվիրակությունը Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել. ՊեսկովՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս. ՌեզայիԾանոթ ու միարժամանակ անհայտ … սեյսմոգրաֆՍպասվում են տեղումներ նաև ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու փորձը«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից
Ամենադիտված