ՌԴ ՊՆ-ն Ղարաբաղում հրադադարի ռեժիմի 2 խախտում է արձանագրել. զինծառայող է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք՝ Մարտակերտի շրջանում՝ զոհեր և վիրավորներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։