Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Քյարամյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցության խնդիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիզոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տիկին դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։

Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն արագ և օպերատիվ արձագանքում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրավական փոխօգնության բոլոր հարցումներին, գործնականում չկան հարցումներ, որոնք չեն կատարվել, իսկ Կոմիտեի և Հանդկաստանի դեսպանատան միջև ստեղծված կոնտակտային կապը գործում է անխափան։ Դրանք էապես նպաստում են տեղեկատվության փոխանակման և քրեական վարույթների նախաքննության արդյունավետությանը։

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր հերթին արժևորել է հայ-հնդկական դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ դրանց ջերմությունը շարունակական է։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանատան հետ համագործակցության հարցում ՀՀ քննչական կոմիտեի շահագրգռության և ջանքերի համար, ինչպես նաև ընդգծել է Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ դրսևորվող հարգալից վերաբերմունքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ մարմինների միջև գործակցության խորացմանը, կրթական և աշխատանքային նպատակներով Հայաստանում գտնվող Հնդկաստանի մեծաթիվ քաղաքացիների իրավական պաշտպանությանը, նրանց առնչվող քրեական վարույթներով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ նկատել է, որ վերջին շրջանում Հնդկաստանից մարդկանց ներհոսքի մեծացման պայմաններում վերջիններիս կողմից կատարվող հանցագործությունների քանակական աճ չի նկատվում։ Շեշտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է մեր երկրում Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ հանցավոր ոտնձգություններին արագ քրեաիրավական արձագանքի ապահովումը։

Երկուստեք համոզմունք է արտահայտվել, որ տիկին դեսպանի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ իրավական հարաբերությունների առաջընթացի համար։

Կասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ
Ամենադիտված