Դատախազությունը կարճել է Սերժ Սարգսյանի դեմ քրգործը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասի նշեցին ՀՀ դատախազությունից։
«Ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել»,- նշում են դատախազությունից։