«Մենք այլևս չենք կարող հույս դնել Ռուսաստանի վրա»․ Փաշինյանը Politico-ին հարցազրույց է տվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք այլևս չենք կարող ապավինել Ռուսաստանին, որ պաշտպանի մեզ. ահա այսպիսի վերնագրով է POLITICO-ն հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը:
«Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ ավելանում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց կոնֆլիկտի մասին»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի կարողությունները փոխվել են։
«Այս իրավիճակում մեր ռազմավարությունը պիտի լինի այն, որ փորձենք առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից։ Չի կարող լինել տարբերակ, որ Հայաստանը վերածվի Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի պրոքսիի։ Սա անթույլատրելի է»։