Ադրբեջանը զինուժը կրակել է Նոր Շենի ուղղությամբ, կա վիրավոր. Արցախի ՊԲ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 13-ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։