Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա իմ դպրոցն է, 3000 հազար պետք է մաղարիչ անեք». թիվ 197 դպրոցի տնօրենը աշխատանքից ազատել է դասվարին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Արարատի մարզի բնակիչ Պետիկ Բլբուլյանի դուստրը տարրական դասարանի ուսուցչուհի է: Էրեբունու դպրոցներից մեկից ժամանակ առաջ տեղափոխվել է Նոր Նորքի թիվ 197 դպրոց։ Սակայն, այնտեղ նա երկար չաշխատեց։ Հունվար ամսին դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը նրան կանչում է և պահանջում աշխատանքից ազատման դիմում ներկայացնել՝ պատճառաբանելով, որ աշակերտների ծնողները դժգոհ են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց ուսուցչուհու հայրը, ով մի քանի օր է, ինչ Կառավարության նիստերից առաջ փորձում է հանդիպել Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ և ներկայացնել իր խնդիրը։

«Իմ աղջիկը շատ նորմալ աշխատել է, Էրեբունուց տեղափոխվեց Մասիվ, որպեսզի տանը մոտ լիներ։ Այնուհետև՝ հունվար ամսին, դպրոցի տնօրենը կանչեց իմ աղջկան իր մոտ և ասաց. «Սա իմ դպրոցն է, ես եմ որոշելու՝ դուք ստեղ կաշխատե՞ս, թե՞ ոչ, դիմում գրեք, հեռացեք»։ Տնօրենը պատճառաբանել է, որ ծնողները չէին ցանկանում։ Բայց չէին ցանկանում, թող տեղափոխություն անեին, 5 հատ տարրական դասարան կար։ Աղջիկս էլ միամտաբար դիմում է գրում և հեռանում։ Հաջորդ օրը գնում է, որպեսզի դիմումը հետ վերցնի, տնօրենը նույնիսկ չի ընդունում։ Մենք էլ օրենքը չգիտեինք, որ նա կարող է 3 օրվա ընթացքում դիմում գրել՝ նախորդ դիմումը չեղյալ համարելու համար»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Նոր Նորքի թիվ 197 հիմնական դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Պետիկը դիմել է նաև քաղաքապետարան, սակայն ապարդյուն։ «Ինձ ասում են՝ նորմալ ձևով, ըստ օրենսդրության, ազատել են։ Ես էլ ասում եմ՝ ըստ օրենսդրության 5 աշխատանքային օրից հետո պետք է մրցույթ հայտարարվեր, ինչո՞ւ չեն արել։ Ինձ ասում են՝ դպրոցի տնօրենը հարմար չի գտել մրցույթ հայտարարել, այդ ժամերն արդեն դասավանդող կա։ Եթե այդ ժամերը դասավանդող կար, տարվա սկզբին մրցույթ ինչի՞ էիք հայտարարում։ Թե՞ շահույթը շատ մեծ էր։ Ամեն մի դասվարից 3-4 հազար դոլար է պահանջվում՝ այնտեղ աշխատելու համար։

Քաղաքացին ասաց, որ իր աղջիկը կուսակցական պատկանելիություն չունի, քաղաքական հայացքների համար չեն հեռացրել։ «Ես կարող եմ մի բան ասել, բայց ապացուցել չեմ կարող։ Դասվարներից մեկը մոտենում է աղջկան և ասում. «Գիտեք, որ այստեղ աշխատելու համար 3-4 հազար դոլար է պահանջվում։ Գոնե 3000 հազարը պետք է մաղարիչ անեք»։ Աղջիկս էլ ասում է՝ ես նման գումար որտեղի՞ց պետք է տամ։ Այս դպրոցի տնօրենի ամուսինը քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի վարիչն է, թե վարիչի տեղակալը, չեմ հիշում։ Բաժնի վարիչներով իրար դպրոցներ են նվիրում։ Ենթադրում ենք, որ Հանրապետական է»,- եզրափակեց իր խոսքը։

Վերջում հավելենք, որ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը քաղաքացուն խոստացավ ուսումնասիրել հարցը և անպայման ընթացք տալ խնդրին։ ԼՈՒՐԵՐ.com-ը պատրաստ է ներկայացնել մյուս կողմի (դպրոցի) տեսակետը ևս։

ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համարՍերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Առնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Անհրաժեշտ է, որ հրադադարը պահպանվի և հարգվի․ Պակիստանի վարչապետ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են մասնակցել Սպիտակ տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութ տեղափոխող նավի Ա.Մ.-ն վիրավորել էր դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին․ նոր մանրամասներ Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը միմյանց հարվածներ են հասցրել Լիբանանում Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են չվերթերը ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս ՓաշինյանինԿրակnցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մաhացել է․ Shamshyan Իսրայելը սպանել է «Համաս»-ի ստորաբաժանման հրամանատարի Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը «Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը». Կալասն ու Բայրամովը հանդիպել են Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազիԷմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ․ Ֆրանսիան վերահաստատել է աջակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակին Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դարբնիկ գյուղում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը 3 օր անց մահացել է.նա առևանգել էր «Mercedes»-ըՏեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր Իրանի Դեյեր նավահանգստում մի քանի նավեր են այրվել Երկար ժամանակ ջուր չի լինիԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Իրազեկում․ կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Վաշինգտոնը պահանջում է Անդրկովկասի լիակատար վերակողմնորոշում դեպի Արևմուտք. «Վրաստանը ներառյալ»Ոչ տեխնիկական նորություն. «Գազպրոմը» Հայաստանում կստեղծի գազի օպերատիվ ռեզերվ Արդյո՞ք ԵՄ-ի և ԱՄՆ Սենատի «ընտրողները» կքվեարկեն հայ քաղաքացիների փոխարեն Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Ի՞նչ փոխարժեք է սահմանվելԳյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը․ պատմության այս օրը (05 մայիս)Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Երևանում տղամարդու դի է հայտնաբերվելՊլանային անջատումներ՝ մայիսի 5, 6, 7, 8, 9-ին և 11, 12, 13-ին
Ամենադիտված