Հայաստանում տիրում է խելապակասների խրախճանք բոլոր ոլորտներում. Երվանդ Վարոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նման բան աշխարհը չէր տեսել։ Ֆեդերացիայում ծվարած նիկոլական շայկան անձնական հակակրանքով դրդված որոշել է զրկել Հայաստանի ամենատիտղոսակիր թիմին պարզապես ֆուտբոլ խաղալու հնարավորությունից։ Եվրագավաթներում այս տարի ամենահաջողը հայկական թիմերից հանդես եկած, մեր առաջնության արծաթե մեդալակիր Փյունիկը զրկվում է խաղադաշտ ունենալու ու առաջնությունում հանդես գալու հնարավորությունից։
Հայաստանում տիրում է խելապակասների խրախճանք բոլոր ոլորտներում...
Հ.Գ. Տղե՛րք, պինդ եղեք, էս գժերը մի օր իրենք իրենց են փակելու...
Հ.Գ. 2 Բայց էլի լավ ենք պրծել, ուրախ լինենք, որ Փյունիկին ողջ կազմով դատավոր Պողոսյան Գագոյի մոտ կալանքի չեն տանում էս գիշեր։