Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Եթե որոշել եմ, էլ հետդարձ չկա». Աստղիկ Սաֆարյանը Երևան վերադառնալու և կողակցի տեսակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am Life–ը գրում է

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը այս օրերին Երևանում է։ Երգչուհին Բարսելոնայից վերադարձել է մի շարք աշխատանքներ իրագործելու նպատակով։ Tert.am Life–ի հետ զրույցում  Աստղիկը պատմեց նոր ծրագրերի, միամսյակի ու կողակցի տեսակի մասին։

«Աշխատանքս է ինձ բերել այստեղ, քանի որ պլանավորել եմ բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ, որը պահանջում է իմ ներկայությունը և, իհարկե, իմ ներգրավումը գործին։ Շատ շուտով Երևանում պատրաստվում եմ նկարահանել միանգամից 3 տեսահոլովակ։ Այս շրջանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Փակագծերը չբացելով՝ միայն կասեմ, որ կնկարահանվեն վերջին «Better Way» ձայնասկավառակիս երգերից մի քանիսի հիման վրա։ Բացի այդ, ստեղծվել են նոր երգեր, ստեղծագործում եմ նաև այլ երգիչների համար, աշխատում եմ իմ ապրանքանիշի նոր հավաքածուի վրա»,– ասաց Աստղիկը։

Երգչուհու ծրագրերի մեջ մտնում է նաև ակումբային համերգ։ Նրա խոսքով`շատ ու շատ այլ ծրագրեր ու նախագծեր կան, որոնք չցանկացավ մանրամասնել։ Աստղիկը նշեց, որ Բարսելոնայի հետ կապված էլ նպատակներ ունի։ «Մեծ է ցանկությունս` Բարսելոնայի հայերին ներկայանալ համերգային ծրագրով։ Այնտեղից նաև շատ առաջարկներ ունեմ`նկարահանվելու իսպանական տարբեր գովազդային հոլովակներում։ Պետք է հասկանամ ինչպես համատեղել, որպեսզի մեկը մյուսին չվնասի»,–ավելացրեց Աստղիկը։

Թերևս, յուրաքանչյուր կին  միամսյակին ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել, հատկապես, սիրելիի կողմից։ Աստղիկից հետաքրքրվեցինք՝ մի՞թե նմանատիպ զգացողություն չի ունեցել. «Նման զգացում չեմ ունեցել, միգուցե նրանից է, որ երբեք ուշադրության պակաս չեմ նկատել։ Ես ամեն օր եմ ստանում այդ ուշադրությունը և սերը իմ սիրելի երկրպագուների կողմից, նրանք իրենց ուշադրությամբ և ջերմությամբ միշտ կարողանում են ստիպել ինձ ժպտալ։ Հուսով եմ՝ ես էլ նույնը փոխանցում եմ նրանց իմ երգերով և համերգային գործունեությամբ»։

Երգչուհին պատմմեց, որ Կանանց միջազգային տոնը` Մարտի 8-ը, իր համար աշխատանքային սովորական օր էր, սակայն երկրպագուներն այդ օրը առավել գեղեցիկ դարձրեցին՝ ուղարկելով տարբեր ծաղկեփնջեր, նվերներ անմիջապես մեր տուն. «Ափսոս, ինքս տանը չեմ եղել և անձամբ չեմ կարողացել ընդունել այդ ամենը։ Իսկապես, շնորհակալ եմ բոլոր իմ երկրպագուներին, որ միշտ ուշադրությամբ են պատում ինձ և գնահատում իմ երաժշտությունը։ Ես էլ ստեղծագործում եմ հենց նրանց համար»։

Աստղիկը նշեց, թե ինչպիսին կցանկանա տեսնել իր ընտրյալին. «Կուզեի, որ նա իսկապես լավը լինի, ոչ թե թվացյալ։ Հուսամ՝ այդպիսինն էլ կլինի։ Տղամարդու մեջ չեմ սիրում, երբ խոսքերը չեն համապատասխանում արարքներին։ Ըստ իս` իսկական տղամարդուն դա վայել չէ»։

Երգչուհու խոսքով՝ ինքը փնտրող տեսակ չէ։ «Միգուցե դա է պատճառը, որ դեռ չեմ գտել նրան, բայց դա իմ «ֆորմատը» չէ։ Ես չեմ փնտրում, հակառակը, ինձ կփնտրի և կգտնի նա, ով իրականում նախատեսված է ինձ համար։ Իսկ թե ով կլինի նա, ինձ նույնպես արդեն հետաքրքիր է»,– նշեց երգչուհին։

Ըս Աստղիկի՝ որոշումներ կայացնելիս ինքը երկար է ծանրութեթև անում, բայց երբ որոշում է, այլևս հետդարձ չկա։ «Ես անխախտ հավատարիմ եմ լինում իմ որոշմանը։ Նույն էլ հարաբերություններում է, կարող եմ երկրորդ հնարավորություն տալ, ներել և հասկանալ, սակայն երբ դիմացինս շարունակում է գործել նույն սխալները, շահագործել բարությունս, որոշում եմ`վերջ տալ ամեն ինչ։ Դա նշանակում է, որ կորցնում եմ հարգանքս, վստահությունս ու փոխվում է երբեմնի դրական վերաբերմունքս` դառնալով անտարբեր»,–եզրափակեց Աստղիկը։

ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված