Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ ԼՂ–ում հումանիտար գործունեության համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- գրել է դեսպանությունը X-ի իր էջում։