Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նախադասության մեջ «կարող եմ ճանաչել» ձևակերպումը միայն ի վիճակի էր կանխելու այսպիսի զարգացումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Ով էլ գա` նույնն է լինելու»

Ադրբեջանը, ՌԴ-ն, ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով արդեն հայտարարել են, որ Արցախի շուրջ բանակցությունների ողջ ընթացքը փոխվել է Նիկոլ Փաշինյանի մեկ հայտարարության հետևանքով, որով նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը:

Նիկոլ Փաշինյանից տարբեր որևէ մեկի դեպքում մենք պարզապես չէինք ունենալու այդ հայտարարությունը:

Անգամ միայն մեկ բառը նախադասության մեջ կարող էր իրավիճակ փոխել: Փաշինյանի հաստատական ձևակերպումը թույլ տվեց Ադրբեջանին հայտարարությունից 5 օր անց` ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում: Բոլոր բողոքներին որպես պատասխան Ադրբեջանը վկայակոչում էր Փաշինյանի երկիմաստության տեղ չթողնող հայտարարությունը և այդտեղ կապվում էին բոլորի ձեռքերը, ում շահերին ևս վնաս էին նոր պայմանավորվածությունները:

Նախադասության մեջ ոչ թե հաստատական «ճանաչում եմ»-ը այլ «կարող եմ ճանաչել» ձևակերպումը միայն ի վիճակի էր կանխելու այսպիսի զարգացումները և տեղ թողնելու կարգավիճակի հարցի քննարկման համար:

Այս թեմային հանգամանորեն անդրադառնում է Վարդան Օսկանյանը, հետաքրքրվողները կարող են հետևել:

Իհարկե, Փաշինյանն այս ամենը պատահաբար չի արել: Ես պարզապես սա գրում եմ ցույց տալու համար, որ մեկ բառը հաճախ նման մակարդակի բանակցություններում իրավիճակ է փոխում, իսկ բանակցողի փոփոխությունն ինքնին` ստեղծում է նոր իրավիճակ:

Արցախում կարճ ժամանակ է, որ փոխվել է քաղաքական էլիտա, ով ունի կարմիր գծեր: Այդ գծերը պահպանվում և արտացոլվում են ինչպես բանակցություններում այնպես էլ պայմանավորվածություններում ու արդյունքները (դեռևս փոքր, բայց կարևոր) երևում են անմիջապես:

3 տարի շարունակ միայն Ադրբեջանն է մեր համար խնդիրներ ստեղծել: Հիմա արդեն Ադրբեջանի համար է խնդիր դարձել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելն արդարացնելը:

Եթե ընդամենը երկու ամիս առաջ քննարկեինք Արցախում բանակցողների փոփոխության հարցը, այժմ պատասխանատու դիրք զբաղեցնողներից որպես տարբերակ գուցե անգամ չդիտարկվեին: Բայց եղավ, ստացվեց, մարդիկ չխուսափեցին պատասխանատվությունից ու հիմա ծանր բեռը ուսերին առաջ են քայլում:

Հայաստանում էլ այդ հնարավորությունները կան: Միշտ են եղել, դրանցից մի քանիսն առաջարկվել է հանրայնորեն, այդ պահին չի ստացվել ունենալ տվյալ տեսակետի շուրջ անհրաժեշտ մոբիլիզացիա, որպեսզի տարբերակն իրականություն դառնա: Բայց այդ տարբերակները և այլ` դեռևս լայնորեն չքննարկվածները կան: Ու անկախ մեր վիճակի ճգնաժամային լինելու աստիճանից` այդ տարբերակները կարող են բեկում մտցնել իրավիճակում:

Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
Ամենադիտված