Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է․ Ռաիսին՝ Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։
Տեղեկությունը հայտնում է sputnikarmenia-ն՝ հղում անելով miranpress-ին։
Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։
Միաժամանակ նշվել է, որ Իրանը պատրաստ է օգնել ՀՀ–ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։