Աշոտ Արսենյանի որդին անսթափ վիճակում ներխուժել է վերահսկվող փակ տարածք
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակում, որը վերահսկվող փակ տարածք է։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը, անսթափ վիճակում անկանոն վարելով ավտոմեքենան՝ ապօրինի կերպով ներխուժել է վերահսկվող տարած, վրաերթի փորձ է կատարել ընկերության աշխատակիցների նկատմամբ, ապա լքել է տարածքը։
Ընկերության աշխատակիցներն արտակարգ իրավիճակի մասին տեղեկացրել են Ջերմուկ քաղաքի ոստիկանությանը: Մեր տեղեկություններով՝ նախադեպը գնահատվել է խիստ վտանգավոր, և ընկերության արտասահմանյան ղեկավարությունը պահանջել է մանրամասն պարզաբանում իրավապահ մարմիններից: