Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին ադրբեջանական զինված ուժերի կենտրոնացվածության մասին լուրերի ֆոնին։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել բոլոր տարաձայնությունները՝ վերահաստատելով իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորմանը, ինչպես նաև հակամարտության արդարացի լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան։