Mitsubishi-ն Ափնա գյուղի տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Էդվարդ Ն․-ն իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Լյովա Ա․-ին․ հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։