Հայաստան-Թուրքիա խաղին արգելվել է Ադրբեջանի դրոշներով մուտքը
ՍՊՈՐՏԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների խաղին Ադրբեջանի դրոշով մարզադաշտ մտնելու արգելքը Թուրքիայում մեծ արձագանք է գտել ազգայնականների ու ադրբեջանական համայնքի մոտ։ Այս մասին հայտնում է թուրքական Yenicag-ը։
Սոցցանցերում բողոքի ալիք է բարձրացել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից հետո, որով արգելվում է Ադրբեջանի դրոշով մտնել Թուրքիա-Հայաստան խաղին։
«Մենք բոյկոտում ենք այդ որոշման դեմ, հայտարարում ենք, որ չենք գնալու մարզադաշտ։ Դատապարտում ենք նրանց, որոնք նման որոշում են կայացրել, որը հակասում է մեկ ազգերի եղբայրության ըմբռնմանը»,- ասվում է Թուրքիայի ադրբեջանական ասոցիացիաների ֆեդերացիայի և Էսքիշեհիրի ադրբեջանցիների ասոցիացիայի հայտարարության մեջ։