Ադրբեջանական կողմը չի թողնում՝ ցորենը հավաքենք, կոմբայնի ուղղությամբ 5-6 անգամ կրակել են. Սարուշենի գյուղապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կողմը չի թողնում՝ ցորենը հավաքենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Սարուշեն գյուղի գյուղապետ Կարեն Գասպարյանը:
«Այսօր արդեն 5-6 անգամ կրակել են: Չեն թողնում՝ ցորենը հավաքենք, անընդհատ կրակում են հենց կոմբայնը մտնում է դաշտ: Գիտեն, որ ցորենը հավաքում ենք, այս օրերին Արցախում հացի խնդիր կա, դրա համար հատուկ կրակում են»,-ասաց Կարեն Գասպարյանը:
Նա նշեց, որ ադրբեջանական կողմի կրակոցներից կոմբայնավարը վնասվածք չի ստացել:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։