Հայաստանը շահագրգիռ է զարգացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները․ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: