ՌԴ-ն պարտավոր է նախազգուշացնել Բաքվի ֆաշիստներին, որ իր դաշնակից ՀՀ-ի և Արցախի դեմ հարձակումը դիտելու է որպես կարմիր գիծ․ Արմեն Այվազյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս օրհասական պահին ՌԴ-ն պարտավոր է անհապաղ հանդես գալ հրապարակային և կոշտ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով Բաքվի ֆաշիստներին, որ իր դաշնակից ՀՀ-ի և Արցախի դեմ հարձակումը դիտելու է որպես ԿԱՐՄԻՐ ԳԻԾ։ Իրականում, այդպիսի հայտարարությունը պետք է հնչած լիներ շատ վաղուց։ Վերջին շանսը ՀԻՄԱ Է։
Իսկ ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան չինովնիկների այլևայլ հայհոյաբանությունները (կամ, ընդհակառակը, «կենացները») ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին այլևս ժամանակավրեպ, անկապ և անարժեք են՝ ПУСТОЙ ЗВУК!»։