Էմանուել Մակրոնի այց Հայաստան չի նախատեսվում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆRadar Armenia-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այց Հայաստան չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է այցելել Հայաստան կամ տարածաշրջան։
Alpha News-ը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով:
«Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Կա տեղեկություն, որ Մակրոնը Երեւանից հետո պիտի այցելի Բաքու»,- հայտնել էր լրատվամիջոցը