Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Պետք է ոտքի կանգնենք՝ ինչպես 1988 թվականին». Բողոքի ակցիա Ֆրանկֆուրտում՝ ի պաշտպանություն Արցախի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, ինչպես Երևանում, այնպես էլ՝ սփյուռքի տարբեր գաղթօջախներում անցկացվել են հանրահավաքներ, բողոքի ակցիաներ՝ նախ պահանջելով Արցախի ապաշրջափակում, այնուհետև՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում։

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հայկական համայնքը նույնպես հանրահավաք է անցկացրել՝ կոչ անելով ողջ հայությանը հանուն Արցախի ոտքի կանգնել։

Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը` հայտարարելով, որ հայությունը պետք է ակտիվանա, քանի որ արցախահայությունը բոլորի կարիքն ունի։

 

«Պատկերացնում եմ, 44-օրյա պատերազմից հետո բոլորի մոտ հիասթափություն կա, որ ամեն ինչ կորցրել ենք և անիմաստ է. Ո՛չ, մենք ավելի վատ վիճակում ենք եղել մեր պատմության մեջ։ Կոչ եմ անում բոլորին՝ ոտքի կանգնել ու միասնական պայքարել»,- իր խոսքում ասել է Սամվել Լուլուկյանը։

Նա ներկաներին տեղեկացրել է նաև, որ վերջերս իրականացվել է մի նախաձեռնություն, Եվրոպայի 12 երկրների հայկական համայնքների ատենապետները միավորվելով՝ ստեղծել են մի հարթակ, որը կոչվում է «Եվրոպահայությունն Արցախի համար»։

«Մենք ասել ենք, որ պայքարելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքի համար, սա հստակ է։ Շատ շուտով տեղի են ունենալու տարբեր գործողություններ, ցույցեր, նախատեսում ենք Բրյուսելում հոկտեմբերի 1-ին կազմակերպել մեծ ցույց։ Այս պահին 12 երկրներ են, բայց շուտով, հավանական է, որ կդառնա 15 երկիր։ Իմ խնդրանքն ու կոչն է՝ լինել միասնական ու պայքարել, այդ ժամանակ մենք հաջողության կհասնենք»,- հավելել է Սամվել Լուլուկյանը։

Նա նաև ուրախությամբ արձանագրել է, որ հայությունն Արցախի հարցում ցուցաբերում է միասնականություն։

«Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք՝ ուղղակի նստելով՝ հարցը չի լուծվում, սրանք գեղեցիկ խոսքեր չեն, մենք պետք է ոտքի կանգնենք՝ ինչպես 1988 թվականին։ Այն ժամանակ ես ուսանող եմ եղել, միասնականություն կար, որի շնորհիվ հասանք հաջողության։ Իսկապես ծայրահեղ օրհասական վիճակում ենք գտնվում, եթե ամեն ինչ կազմակերպված անենք, հաջողության կհասնենք:

Բողոքի ակցիային հաջորդել է մասնակիցների կողմից նամակի հանձնում Գերմանիայի կառավարությանը՝ պահանջելով Արցախի հարցում դիմել կոնկրետ քայլերի, վերանայել նաև Ադրբեջանի հետ Գերմանիայի հարաբերությունները։

Նշենք, որ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Բեռլինում։

«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինի հետ քննարկել եվրոպացիներին բանակցություններում ներգրավելու հարցը. Քուշներ«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. ՄեդինսկիԳալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել. ՌԴ նախագահի օգնականԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՆոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքիցՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀորմուզի նեղուցում լցանավը պայթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվելԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՇենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկnրներԿասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուսական պատվիրակությունը Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել. ՊեսկովՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս. ՌեզայիԾանոթ ու միարժամանակ անհայտ … սեյսմոգրաֆՍպասվում են տեղումներ նաև ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու փորձը«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին
Ամենադիտված