Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մինչև սեպտեմբերի 7-ը Արցախի խմբակցությունները պետք է առաջադրեն նախագահի իրենց թեկնածուն. ե՞րբ է տեղի ունենալու ԱԺ նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած դեպքում ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, բայց պատգամավորներն ունեն մանդատ հենց նույն ժողովրդի կողմից տրված, որոնք իրենց խղճի ու համոզմունքի հիման վրա պետք է քվեարկեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահի ընտրության հարցին:

Պատգամավորն ասաց, որ օրենսդրական պահանջով սեպտեմբերի 7-ը ներառյալ թեկնածուների առաջադրումն է. «Սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ եւ դրանից հետո եռօրյա ժամկետում որոշվի նիստի օրը»:

Դավիթ Գալստյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը այսօր եւ վաղը գործադիր-վարչության նիստեր է հրավիրելու, որի ժամանակ պետք է որոշվի՝ արդյո՞ք ունենալու են իրենց թեկնածուն, թե՞ ոչ:

Անդրադառնալով «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իր կուսակցությունը առաջադրվելիք թեկնածուին կողմ կամ դեմ չի քվեարկելու, եւ իր այն կոչին, որ մարդիկ պետք է հավաքվեն Վերածննդի հրապարակում, որպեսզի մի քանի անձ չորոշեն նախագահի ընտրության հարցը, Գալստյանն արձագանքեց.

«Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Հավանական է, որ այնպիսի մարդ լինի թեկնածու, որ հենց լինի ժողովրդի սրտի թեկնածուն: Քանի դեռ թեկնածուներ չկան, մենք չենք կարող ասել, որ ժողովրդի սրտով պետք է լինի, հնարավոր է, որ հենց ժողովրդի սրտի թեկնածուները լինեն եւ ընտրությունը կատարելիս մենք՝ ինքներս որոշենք, որպես ժողովրդի կողմից մանդատ ստացած ուժ: Մենք երբեւիցե որեւէ ճնշման ներքո չենք քվեարկել: Ես չեմ կարծում, որ պատգամավորները ճնշման ներքո ընտրություն կանեն: Մենք ունենք դառը փորձը՝ փողոցի ճնշման տակ ընտրության գնալ: Ցանկացած դեպքում ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, բայց պատգամավորներն ունեն մանդատ հենց նույն ժողովրդի կողմից տված մանդատ, որոնք իրենց խղճի ու համոզմունքի հիման վրա քվեարկեն»:

Հարցին, թե Արցախում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհ պետք է ընտրվի, պատգամավորն ասաց. «Արցախի կործանումը սկսվել է 2018-ից եւ ավելի ակտիվ փուլ է մտել Արցախի 2020 թվականի ընտրությունների ժամանակ: Մենք տեսանք, որ 2020-ի սխալ ընտրության արդյունքում հայտնվել ենք այսպիսի իրավիճակում: Այսօրվա իշխանությունների մոտեցումը պետք է վերանայվի: Որոշումները պետք է կայացվեն Արցախի ժողովրդի շահերից, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ իր այլ քաղաքական ուժի թելադրանքով»:

Նշենք, որ Alpha News-ի հետ զրույցում «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ նախագահի ընտրության օրակարգով Արցախի Ազգային ժողովի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար
Ամենադիտված