Ադրբեջանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ վերջին առաջարկներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- նշեց Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Ադրբեջանին վերջերս փոխանցված առաջարկներին։