Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին տեղեկություն չունեմ. Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրասխի մետալուրգիական գործարանի շինհրապարակը պարբերաբար գնդակոծվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի արդյունքում աշխատանքները պարբերաբար դադարեցվում են: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց սակայն, որ մետալուրգիական գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման մասին տեղեկություն չունի և չի կարող մանրամասներ ասել հետագա զարգացումների մասին։
«Ես կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողը Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու համար ունենա լիարժեք հարմարավետություն», - ասաց Մհեր Գրիգորյանը:
Նա մանրամասներ չներկայացրեց, բայց վստահեցրեց, որ դրա համար արվում է անհրաժեշտ ամեն ինչ։