Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդ կրկին բախվել է իր հայրենիքում էթնիկ զտումների սպառնալիքին․ ԱԳՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր մենք կրկին ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդ կրկին բախվել է իր հայրենիքում էթնիկ զտումների սպառնալիքին՝ Ադրբեջանի քաղաքականության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում: Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Միջազգային հանրությունը տեղեկացված է իրավիճակի մասին, մենք նրանից ակնկալում ենք դա կանխելուն ուղղված վճռական ջանքեր»,- նշել է նա: