Երևանին և Բաքվին կոչ ենք անում խուսափել հետագա բախումներից․ Պետեր Ստանո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ-ն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, - թվիթերյան(X) իր էջում Հայաստանի սահմանային դեպքերին է անդրադարձել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ։