Արցախի Անկախության տոնի առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վաղը` սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվելու է Հանրապետական մաղթանք: Հավարտ արարողության կայցելենք Եղբայրական գերեզման-հուշահամալիր, որտեղ կկատարվի հոգեհանգստյան կարգ, հայտնում են Արցախի թեմից։
Հրավիրում ենք մասնակից լինելու Արցախի խաղաղության և բարօրության համար կատարվող աղոթքին: