ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններն Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային:
«Այսօր ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ գրոհել է Սոթքի և Նորաբակի ուղղությամբ գտնվող հայկական մարտական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են»,- գրել է Փաշինյանը։