ՌԴ ՊՆ-ն հրադադարի խախտում է արձանագրել Շուշիի շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական սեպտեմբերի 1-ի տեղեկագրում։
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։