Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 20։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: