Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար. Հայկական հարցի` սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու հայերի իրավունքի չլուծման ակունքներում նաև Արևմուտքի և Ռուսաստանի չդադարող կոնֆլիկտն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նաեւ նշել է. «Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից։ Հիմնադրման առաջին իսկ օրից Հայաստանը սկսեց վարել իրապես բալանսավորված/կոմպլեմենտար/փոխլրացնող քաղաքականություն, որտեղ տնտեսական և անվտանգային բաղադրիչը մեծամասամբ ապահովում էր Ռուսաստանը, իսկ միջազգային ստանդարտների, ժողովրդավարական արժեքների հաստատումը հովանավորում էր հավաքական Արևմուտքը։ Հայաստանի տնտեսությունը, սպառման շուկաները, անվտանգության երաշխիքները կապված էին ՌԴ-ի հետ, իսկ պետականաշինության ստանդարտներն ու ժողովրդավարության փիլիսոփայությունը՝ Արևմուտքի հետ։

Այլ կերպ ասած, առանց այդ մասին հայտարարելու Ռուսաստանը պատասխանատու էր Հայաստանի և Արցախի ֆիզիկական լինելիության, իսկ Արևմուտքը՝ ինչպիսին լինելու համար։ Եվ այս բանաձևը մեծ հաջողությամբ աշխատում էր այն պայմաններում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը չունեին անլուծելի կոնֆլիկտներ, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չէր խառնվում եղած կոնֆլիկտներին՝ պահելով դիվանագիտական բալանսները։ Հայաստանը միշտ վարել է զգուշավոր քաղաքականություն և ոչ մի կերպ չի խառնվել Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան-Սիրիա, Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտներին։ Նույնիսկ ամենաթեժ պահերին Ռուսաստանը և Արևմուտքը Հայկական հարցի շուրջ միշտ գտել են կոնսենսուս, իսկ ասվածի ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն ու անխափան աշխատանքն էր մինչև 2020թ.։ Այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի համագործակցությունն այնքան սինխրոն ու փոխլրացնող էր, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի չէր կարողանում ճեղքել այդ պատը։

Հայկական հարցի լուծման ընթացքը հայանպաստ էր, որովհետև օդում կախված չէր հարցը՝ լուծումը պետք է լինի արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենարով. այն լուծվում էր՝ հաշվի առնելով պատմությունը և գետնի վրա գոյություն ունեցող իրավիճակը, որտեղ ամեն ինչ պարզ էր։ Հայաստանը, վարելով ակտիվ արտաքին քաղաքականություն, ոչ միայն կարողանում էր ճիշտ ձևով ցույց տալ աշխարհին Հայկական հարցի պատմական ու արդի դրսևորումները, այլև ձեռք էր բերել միջազգային հանրության համակարանքը և վերահսկողության տակ էր պահում Ղարաբաղն ու անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները։ Այս իրողությունը հունից հանում էր Ադրբեջանին ու Թուրքիային։

Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում «Ինչո՞ւ է դա պետք Հայաստանին». Դաշնության խորհրդի անդամը մեկնաբանել է Երևանի ԵՄ-ին անդամակցելու հավանական դիմումըԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր «Ռուսաստանը Կասպիական նավատորմը տեղակայեց Բաքվի հասանելիության գոտում». Բացատրել է նախկին պաշտպանության նախարարը զայրացնելով ԱլիևինՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Բագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ «Ռուսները թշնամիներ են, թուրքերը բարեկամներ, Ղարաբաղը ադրբեջանական է». Փաշինյանը ԵՄ-ին քարտ-բլանշ է տալիս վերաշարադրել հայոց արդիականությունն ու պատմությունը ռուսաֆոբ ոգովՖանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Երկաթուղին որպես մարտադաշտ. Ո՞վ է Ռուսաստանին դուրս մղում ՀայաստանիցՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Նեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Բռնի անհետացման զոհերի միջազգային օր. պատմության այս օրը (օգոստոս 30)Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ
Ամենադիտված