Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մեր աղջիկները սպասում ու կարոտում են հայրիկին, իսկ ես ապրելու ուժ եմ ստանում նրանցից». Հայկազ Խաչատրյանը զոհվել է նոյեմբերի 1-ին անօդաչուի հարվածից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկազը ծնվել է Երևանում: Մայրաքաղաքում դպրոց է հաճախել, զուգահեռ՝ նաև պարի, կարատեի խմբակների: 2004-2006 թթ. ծառայել է Հայկական բանակում: Հայկազի կնոջ՝ Անիի խոսքով, եղել է խիզախ և հայրենիքին նվիրված զինվոր: 2007 թ.-ին ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքեր՝ որպես վաշտի ավագ։ Անին ասում է՝ սիրում էր իր աշխատանքը, մեծ նվիրումով էր ծառայում։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով և պատվոգրերով: 2012 թ.-ին կազմվել է Հայկազի և Անիի ընտանիքը, որտեղ երկու դուստր է ծնվել՝ Մանեն և Սուսաննան։ Նրանք ծանոթացել են Անիի բարեկամներից մեկի միջոցով, որն աշխատում էր Հայկազի հետ: «Մեր ամուսնությունից մեկ տարի առաջ էինք ծանոթացել: Մեկ տարում մեր ծանոթությունը կայացավ, նշանվեցինք, հետո ամուսնացանք: 2013 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2016 թ.-ին՝ մեր երկրորդ դուստրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անին:

Նշում է՝ ամեն ինչից առավել Հայկազը սիրել և պաշտել է ընտանիքն ու երեխաներին. «Հայկազը սիրում էր կյանքն ուրախ և տխուր պահերով։ Սիրում էր հավաքվել հարազատների ու ընկերների հետ և ամենասովորական օրը դարձնել ուրախ ու հիշարժան: Նա հիասքանչ մարդ էր, բարի էր, որևէ բացասական հատկանիշ չուներ, որ ձեզ հետ զրույցում ասեմ: Ես իր հետ իմ կյանքի լավագույն տարիներն եմ անցկացրել»: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հայկազը մասնակցել է 44-օրյա պատերազմին։ «Այսպես ասենք, իրեն առաջին օրը կանչեցին, և սեպտեմբերի 28-ից նա ուղևորվել է Արցախ: Մեկ ամիս եղել է մարտի դաշտում, մասնակցել է Ջրականի, Հորադիզի և Մարտունու թեժ մարտերին։ Այդ օրերին իր հետ կապի մեջ ենք եղել: Մեկ ամիս անց վերադարձավ տուն, երկու օր հետո հրաման եկավ, իրեն նորից կանչեցին: Ոչ մեկս չէր ցանկանում, որ գնա: Արդեն անցել էինք այդ դժվարությունների միջով, հասկանում էինք, թե իրականում ինչ է տեղի ունենում մարտի դաշտում, բայց Հայկազը ոչ մեկիս չլսեց: Նորից ուղևորվեց մարտադաշտ: Այդ ընթացքում կային տղաներ, որոնք հրաժարվեցին կրկին մեկնել Արցախ»: Հայկազը զոհվել է 2020 թ. նոյեմբերի 1-ին Սրխավենդ գյուղի տարածքում՝ ԱԹՍ-ի հարվածից։

«Չորս մեքենայով են եղել: Անօդաչուն հարվածել է երկրորդ մեքենային, այնտեղ նաև Հայկազն էր: Այդ օրն առավոտյան էինք իր հետ խոսել, դեպքը ցերեկն է եղել: Ամբողջ գիշեր անհանգիստ էինք, քանի որ իր հետ կապ չկար: Հաջորդ առավոտյան արդեն իմացանք, թե ինչ է տեղի ունեցել: Էլի երկար ճանապարհ անցանք, ծնողները ԴՆԹ անալիզ հանձնեցին, ուզում էինք հաստատ համոզվել: Չնայած իր հետ եղած տղաներից ասում էին, որ նա այդ մեքենայի մեջ է եղել, բայց մեր հանգստության համար սպասեցինք ԴՆԹ-ի պատասխանին: Նոյեմբերի կեսերին արդեն հստակ գիտեինք, որ Հայկազը զոհվել է»: Հայկազի ամենակարևոր երազանքն իր աղջիկներին մեծացնելը և իրենց նպատակներին հասցնելն էր, որն, ավաղ, այժմ իրականացնել չի կարող:

«Մեր աղջիկները մինչև հիմա սպասում են հայրիկին: Մեծ աղջիկս փոխվեց հինգերորդ դասարան, փոքրս՝ երկրորդ: Ժամանակը բոլորովին էլ չի բուժում վերքերը, հետո ավելի դժվար է լինում: Հայկազից հետո կյանքի շարժիչ ուժը մեր աղջիկներն են դարձել: Հիմա իրենցից ենք ուժ ստանում, իրենց համար ապրում, որ այն, ինչ Հայկազը չհասցրեց իրագործել, կարողանանք կյանքի կոչել: Պահ է գալիս, որ թուլանում ես, բայց հետո ինքդ քեզ ասում՝ չի կարելի, աղջիկները քեզ են նայում: Մեծ աղջիկս ներս է գցում, չի արտահայտվում, իսկ փոքրս անընդհատ հիշում է, խոսում հայրիկից: Դեռ սպասում են: Մենք, որ մեծ ենք, հասկանում ենք ամեն ինչ, հոգու խորքում սպասում ենք, իրենց սպասելն այնքան բնական է»:

Հ. Գ. - Ավագ ենթասպա Հայկազ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլը
Ամենադիտված