Արցախը ծնկի չի գա ու կպայքարի. Արայիկ Հարությունյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Փարիզի քաղաքապետի հետ համատեղ ասուլիսում, որն անցկացվել է առցանց ռեժիմով, ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին օգնության համար՝ վստահեցնելով, որ դա չի մոռացվի։
«Անցած դեկտեմբերին ես այցելեցի Ֆրանսիա և այդ ժամանակ զգուշացրի, թե ինչ է կատարվում այսօր։
Ադրբեջանն ակնկալում է ճնշումների միջոցով ծնկի բերել Արցախը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք կարողանում ենք հարգել, բայց ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք։ Չնայած նրան, որ արդեն աշխարհից, համաշխարհային հանրությունից, գերտերություններից ակնկալիքներ չկան, մենք շարունակելու ենք (պայքարը – խմբ.)։
Մեզ համար արժանապատվությունն ավելի կարևոր է»,- ասաց Հարությունյանը։