Նոր մանրամասներ երեկվա պայթունից
ԻՐԱՎՈՒՆՔՄարտի 13-ին, ժամը 18:00-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին երեկ տեղեկացրել էին ԱԻՆ-ից։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքի 2-րդ շքամուտքի 1-ին հարկի պատին ամրացված փոստարկղում տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:
Պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել է շքամուտքի և դրան կից գեղեցկության սրահի միջնապատը, վնասվել են շքամուտքի դռները և հարակից տարածքի ապակիներ: Փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին, գեղեցկության սրահի աշխատակիցներին և ոստիկանության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորական վաշտի ծառայողներն իրականացրել են տարածքի հետախուզում. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: