Զանգվածային վայրագությունների կանխարգելումը քաղաքակիրթ աշխարհի պարտավորությունն է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԶանգվածային վայրագությունների կանխարգելումը քաղաքակիրթ աշխարհի անմիջական պարտավորությունն է․ այս մասին X-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հիմնարար իրավունքներից զանգվածային զրկման քաղաքականությունը, լիակատար շրջափակումը, սովամահությունը, դիպուկահարների կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը, առևանգումներով ահաբեկելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները»,-գրել է նա։