Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների մակարդակը փոխվում է. Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների մակարդակը փոխվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ Կայծ Մինասյանը։
Նրա խոսքով` այժմ իրականացվում է անցում՝ համագործակցության հումանիտար և մշակութային մակարդակից դեպի ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության մակարդակի։
«Դա շատ կարևոր է»,- նշեց նա։
Ֆրանսիան պետք է ունենա այնպիսի միջազգային գործընկերներ, որոնք կօգնեն նրան պահպանել ազդեցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ լինի դա Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, թե Եվրոպա, պարզաբանեց քաղաքագետը։
«Ֆրանսիան, հաշվի առնելով Հայաստանի հետ իր լավ հարաբերությունները, փորձում է ամրապնդել իր մշակութային ներկայությունը տարածաշրջանում»,- հավելեց նա։
Մինասյանը նշեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան լավ հարաբերությունների մեջ են, այդ թվում՝ պետությունների ղեկավարների մակարդակով։