Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առեւանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով: