Ադրբեջանն առևանգված արցախցիներին Հայաստանին կհանձնի մեկ պայմանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ Հակարիի կամրջի մոտ արցախցիներ են առևանգվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են այս դեպքի առնչությամբ մանրամասներ հայտնել։
Նախ նշենք, որ ըստ այդ լրատվամիջոցների, նրանք մեղադրվում են Ադրբեջանի դրոշը պղծելու համար։Արցախցի երիտասարդներից մեկն Ալեն Սարգսյանն է։
Այժմ էլ լրատվամիջոցները հայտնում են, թե այդ երիտարդները 10 օր կմնան անազատության մեջ, ապա կարտահանձվեն Հայաստան, սակայն չեն ունենալու Արցախ վերադարձի իրավունք։