Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փաշինյանին են ներկայացվել Լոռու մարզպետի աշխատակազմի գործունեության հաշվետվությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել են Լոռու մարզի 2022թ. մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու տարում կազմել է 92,4 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 60,9 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում կազմել է 3,4 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2022 թ. կազմել է 88,5 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 112,4 տոկոս, շինարարության ծավալը կազմել է 22,5 մլրդ դրամ, փաստացի աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 109,8 տոկոս, առևտրի շրջանառությունը կազմել է 34 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 104,6 տոկոս, ծառայությունների ծավալը կազմել է 29,6 մլրդ դրամ, փաստացի աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 129,1 տոկոս:

Վարչապետին զեկուցվել է 2018-2022 թթ. սուբվենցիոն ծրագրերի մասին: Հաշվետու տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերը 307-ն են, որոնց արժեքը կազմել է 12,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 6,2 մլրդ դրամ: 2018թ. ծրագրերի քանակը եղել է 20-ը 505 մլն դրամ արժողությամբ, 2019 թ. եղել է 55 ծրագիր` 1,8 մլրդ դրամ արժողությամբ, 2020 թ.` 96 ծրագիր 3,7 մլրդ դրամ արժողությամբ, 2021-ին` 96 ծրագիր 3,860 մլրդ դրամ արժողությամբ, 2022-ին` 40 ծրագիր 2,323 մլրդ դրամ արժողությամբ: Սուբվենցիոն ծրագրերը ներառել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում՝ 51 ծրագիր` 46.42 կմ, լուսավորություն՝ 47 ծրագիր` 822 փողոց, ջրամատակարարում՝ 26 ծրագիր, 91.4 կմ, ոռոգման համակարգ՝ 20 ծրագիր, 57.1 կմ, մանկապարտեզներ՝ 11 ծրագիր, սալարկում՝ 42 ծրագիր, 39.14 կմ, գազիֆիկացում՝ 6 ծրագիր, 822 տնտեսություն, բազմաբնակարան շենքերի նորոգում՝ 14 ծրագիր, հասարակական շենքերի նորոգում՝ 39 ծրագիր, տեխնիկա, գույքի ձեռքբերում՝ 27 ծրագիր, ֆոտովոլտային կայաններ՝ 8 ծրագիր, զբոսայգի/պուրակ՝ 16 ծրագիր:

Վարչապետին ներկայացնելով ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվությունը՝ նշվել է, որ հաստատվել է 47 ծրագիր` 7,45 մլրդ դրամ արժեքով և 152 ենթածրագրով: Այդ ծրագրերի ֆինանսավորման պետական բյուջեի մասը կազմում է 4,25 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 2,51 մլրդ դրամ, այլ միջոցները՝ 0,69 մլրդ դրամ:

Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը 250.844 հա է, անտառային ֆոնդը՝ 100.6 հա: Ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2021 թ. համեմատությամբ 2022 թ. ցանքատարածություններն ավելացել են 443 հա-ով: Կաթիլային ոռոգվող այգիները 2021 թ. եղել է 90 հա, իսկ 2022-ին դրանք կազմել են 130 հա, ինտենսիվ այգիները 2021 թ. եղել է 70 հա, իսկ 2022 թ.` 110 հա: Զեկուցվել է նաև, որ մարզում գործում են 14 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ, 86 հակակարկտային կայաններ, 12 սառնարանային տնտեսություններ՝ 615 տոննա հզորությամբ:

Մարզում գյուղատնտեսության ոլորտի ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 8 մլրդ: Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև գյուղատնտեսության բնագավառում առկա ձեռքբերումները: Կանաչ գյուղատնտեսություն ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել պարարտանյութեր և թունաքիմիկատներ ցրող անօդաչու թռչող սարք՝ 50 հազար եվրո արժողությամբ: Մարզի աշխատանքային խմբի կողմից մշակվել է 2022-2025 թթ. մարզի գյուղատնտեսության ռազմավարությունը: ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմի» համագործակցությամբ մեկնարկել է նոր կառուցվող անասնաբուծական համալիրի կառուցման գործընթացը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն դոլար է։ Տաշիրի տարածաշրջանում «Բոզոյան» ընկերության կողմից 2022 թ. հիմնվել է խոզաբուծական տնտեսություն՝ համալրված 504 գլուխ խոզամոր հաշվարկով: Ներդրման չափը կազմել է 3 մլն դոլար, տարեկան կարտադրվի 400-500 տոննա խոզի միս: Տաշիրի տարածաշրջանում հիմնվել է «Տաշիր Ագրո» տավարաբուծական համալիրը: Ձեռք են բերվել 481 գլուխ Սիմենթալ ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ:

Ներկայացնելով հողօգտագործման մասով կատարված փոփոխությունները՝ նշվել է, որ տեղի է ունեցել հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն՝ 18.28 հա, գյուղատնտեսականի փոփոխություն՝ 17.16 հա, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 27.5 մլն դրամով, 46951 հա համայնքային և պետական սեփ. հողերի վարձակալության արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 217.5 մլն դրամ, 56.58 հա աճուրդ վաճառք արդյունքում համայնքային բյուջեն համալրվել է 171.8 մլն դրամով:

Անդրադառնալով կրթության բնագավառին՝ նախ ներկայացվել է մարզում առկա կրթական հաստատությունների թիվը, ըստ որի հանրակրթական հաստատությունները 163-ն են, մարզային ենթակայության դպրոցները 149-ը, սմարթ դասարանները՝ 37-ը, Արմաթ լաբորատորիաները՝ 114-ը: Այնուհետև զեկուցվել է դպրոցներում իրականացվող աշխատանքների մասին, ըստ որի` 6 դպրոցում բացվել են էկոդասարաններ, 32 դպրոցում հիմնվել են պտղատու այգիներ, հատապտղային՝ 10, վերանորոգվել և վերազինվել է 14 դպրոց, 25 դպրոցում տեղադրվել են արևային կայաններ, 7 դպրոցում առկա են ջերմոցային տնտեսություններ, ատեստավորվել է 827 ուսուցիչ, կամավոր ատեստավորվել է 64 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներից ամենաբարձր աշխատավարձը կազմում է ավելի քան 400 հազար դրամ:

Մարզում գործում է 74 մանկապարտեզ: 2018-2022 թթ. կառուցվել և հիմնանորոգվել է 26 մանկապարտեզ, որից սուբվենցիայով 12 մանկապարտեզի աշխատանքներն ավարտված են, 7-ի աշխատանքներն ընթացքի մեջ են, ՀՏԶՀ-ով իրականացվել է 2 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում, ընթացքի մեջ են պետական բյուջեով 4 (մոդուլային) մանկապարտեզի շինարարական աշխատանքները, Տաշիր հիմնադրամի կողմից աշխատանքներ են իրականացվում 1 մանկապարտեզում:

Ինչ վերաբերում է քաղաքաշինության ոլորտին, ըստ պատասխանատուների, մարզում կապիտալ շինարարության ոլորտի հատկացումներն ըստ ֆինանսավորման աղբյուրի, հետևյալ տեսքն ունեն՝ մասնավորի հատկացումները կազմում է 26 մլն 235 հազար դրամ, միջազգային հատկացումները՝ 279 մլն դրամ, համայնքային հատկացումները՝ 1 մլրդ 622 մլն դրամ, պետական բյուջեից հատկացումները՝ 3 մլրդ 920 մլն դրամ:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումների ծավալը 2022թ. կազմել է 5,8 մլրդ դրամ: Ըստ այդմ՝ ավարտվել են 153 ընտանիքի բնակելի տների շինարարական աշխատանքները՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, վերանորոգվել և վերազինվել է 14 դպրոց, իրականացվել են 2 պետական քոլեջի վերակառուցման աշխատանքներ, վերակառուցվել է 1 հիմնական դպրոցի մեկ մասնաշենք, 17 դպրոցում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրեր են իրականացվել, 3 համայնքում կառուցվում են դպրոցներ, մեկնարկել են 1 համայնքում՝ «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքները, 2 համայնքում կառուցվում են «Մոդուլային» տիպի դպրոցներ, 7 համայնքում իրականացվում են դպրոցների մարզադահլիճների կառուցման և հիմնանորոգման շինարարական աշխատանքներ, 2022թ. ՀՏԶՀ-ի կողմից իրականացվել են շուրջ 1,9 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:

Խորհրդակցության ժամանակ տեղեկատվություն է ներկայացվել մարզում ճանապարհաշինության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին, ըստ որի` ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազմել է 13,9 մլրդ դրամ, հիմնանորոգվել է 103,4 կմ ճանապարհ: Այսպիսով՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է 30,4 կմ երկարությամբ Մ-3 միջպետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 4.7 մլրդ դրամ, 6 կմ երկարությամբ Հ-33 հանրապետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 642.4 մլն դրամ, 7,3 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհ, արժեքը՝ 436.8 մլն դրամ, սուբվենցիոն ծրագրերով 26,4 կմ երկարությամբ ճանապարհ, արժեքը՝ 4.6 մլրդ դրամ: Վարկային միջոցներով հիմնանորոգվել է 28,93 կմ երկարությամբ Մ6 միջպետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 3.15 մլրդ դրամ, 4,37 կմ երկարությամբ Տ-5-33 մարզային նշանակության ճանապարհ, արժեքը՝ 102.6 մլն. դրամ:

Զեկուցվել է նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես՝ ջրամատակարարման ոլորտում հայ-գերմանական համագործակցության ծրագրի շրջանակներում KFW բանկի ֆինանսավորմամբ նախատեսված են Վանաձորի 8-րդ ճնշումային գոտու բաշխիչ ցանցի վերակառուցման աշխատանքները, որի արժեքը կազմում է 905.2 մլն. դրամ: «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ նոր քլորակայանի կառուցում՝ 10.3 մլն դրամ արժողությամբ, բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում՝ 1.8 մլն դրամ արժողությամբ, Վարդաբլուր և Աղեգի համայնքներում քլորակայանների վերանորոգում՝ 5.8 մլն դրամ արժողությամբ: Նշվել է, որ աղբավայրերի թիվը 5-ն է, աղբահանություն իրականացնող համայնքների թիվը 11-ը: 2022թ. ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել մարզի 8 համայնքներում:

Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ոլորտին, նշվել է, որ մարզում գործում է մարզային ենթակայության 29 բուժհաստատություն, 5 բժշկական կենտրոն, 1 դիսպանսեր, 4 պոլիկլինիկա, 19 առողջության առաջնային պահպանման կենտրոն, հիվանդանոցային հզորությունը 461 մահճակալ է: Ոլորտում ներդրումների ծավալը կազմում է 1,7 մլրդ դրամ: «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում բացվել է «Ֆիզիոթերապիայի և վերականգնողական բժշկության բաժանմունք», որը հագեցվել է «Ազնավուր հիմնադրամ»-ի աջակցությամբ: 2023թ. «Սպիտակի բժշկական կենտրոն»-ը սեփական միջոցներով ձեռք է բերել Siemens գերմանական ապրանքանիշի գերհզոր Siemens go.Up համակարգչային տոմոգրաֆ՝ 162 մլն դրամ արժեքով: Առողջապահության նախարարության կողմից 2022թ. մարզի 4 առողջապահական հաստատություններին տրամադրվել են թվային ռենտգեն սարքավորումներ, «Ալավերդու բժշկական կենտրոն»-ին անհատույց 5 տարի ժամկետով տրամադրվել է ամենագնաց շտապ օգնության ավտոմեքենա:

«Հայաստանի Մանուկներ Բարեգործական հիմնադրամ»-ի («COAF») կողմից կառուցվել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր, ժամանակակից սարքավորումներով և գույքով հագեցած շենք: Ներդրումների ծավալը կազմում է 168 մլն դրամ:

Միջազգային համագործակցության շրջանակում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) կողմից շուրջ 2 մլրդ դրամի ներդրում է կատարվել գյուղական համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում: Մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Լոռու մարզի տնտեսական զարգացման համաժողովը: ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում շուրջ 11.6 մլն դրամի ներդրում է կատարվել:

Զբոսաշրջության բնագավառում ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 1,8 մլրդ դրամ: Հյուրանոցային տնտեսություններ թիվը 273-ն է, որից 20-ը նոր հյուրանոցային տնտեսություններ են: 2022թ. մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:

Վարչապետին ներկայացնելով մշակույթի և սպորտի բնագավառում իրականացված աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը՝ նշվել է, որ մարզում առկա է 19 մարզադպրոց, 3 մարզակումբ, 21 գրադարան, 8 թանգարան, 28 երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոց: Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում վերականգնվել է շուրջ 21 հնագիտական իր: Թանգարանում կազմակերպվել են 7 թեմատիկ ցուցադրություններ: Այցելուների թիվը 2021 թ. կազմել է 2534, իսկ 2022 թ.՝ 3972: 7 դպրոցում իրականացվել են մարզադահլիճների հիմնանորոգման, շինարարական աշխատանքներ: Սպորտդահլիճներ են առկա 88 դպրոցում, որից նորոգման ենթակա են 64-ը:

Խորհրդակցության ժամանակ խոսվել է նաև առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ մշակվել է Վանաձոր համայնքի կայուն զարգացման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը 27 մլն եվրո է: Լոռու մարզպետարանի հետ համատեղ մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հաստատվել են Վանաձոր, Սպիտակ, Թումանյան և Փամբակ խոշորացված համայնքների կոմունալ և սանիտարական պայմանների բարելավման ծրագրերը: «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով ընթացքի մեջ է «Երևանի շոկոլադի գործարան» ընկերության ներդրումային ծրագիրը: Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից մարզի 7 համայնքներում ընթացքի մեջ է 11 Թումո տուփերի և Վանաձորում Թումո կենտրոնի կառուցման գործընթացը:

Առաջիկա ծրագրերի շարքում են նաև «Տաշիրի բժշկական կենտրոն»-ի նոր շենքի կառուցումը, «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի կազմում գործող «Վարակաբանական բաժանմունք»-ի նոր մասնաշենքի կառուցումը, «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի հեմոդիալիզի բաժանմունքի բացումը:

Շարունակելով ներկայացնել առաջիկա ծրագրերի մասին տեղեկատվություն՝ նշվել է նաև Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում առկա վթարային փայտյա բնակելի շենքերի փոխարեն նոր թաղամասի կառուցումը, որի արդյունքում 309 ընտանիք կունենա նոր բնակարան: Ներդրումների ծավալը 2022 թ. կազմել է 24,3 մլն դրամ: Խոսվել է նաև 4 համայնքներում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների մասին, որի ներդրումների ծավալը 2022 թ. կազմել է 14,8 մլն դրամ: Նաև նշվել է, որ 2023 թ. Լոռու մարզում նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր ծրագրային արժեքը կազմում է 14.3 մլրդ դրամ, որով նախատեսվում է հիմնանորոգել 109.8 կմ երկարությամբ ճանապարհներ:

Վարչապետը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է դպրոցների կառուցման, ինտենսիվ այգեգործության ընդլայնման, գյուղատնտեսական տնտեսություններին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, այլ ճյուղերի զարգացման, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման ու կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերին, պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ին
Ամենադիտված