Պուտինը մեկ օր առաջ շնորհավորել է Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա առթիվ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջին տիկին, Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա առթիվ։
«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա, ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Վստահ եմ, որ կառուցողական բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի բարեկամ ժողովուրդների շահերին։ Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆովնա, քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»,- ասված է շնորհավորական նամակում։
Նշենք, որ ՌԴ նախագահը որոշ չափով շտապել է շնորհավորանքներում՝ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն օգոստոսի 26-ին է։