Վարդապետյանն Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության մեկնարկի վերաբերյալ հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Դատախազությունը մշտապես կարևորում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքը: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջև ամուր և կայուն համագործակցության հիմք կստեղծի:
Դեսպան Ալ Էնեզին շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպումը փոխգործակցության հաջող մեկնարկի և հետագայում Հայաստանի ու Քուվեյթի դատախազությունների միջև համագործակցությունը երկկողմ փաստաթղթերով ամրագրելու լավ հնարավորություն է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակի: