Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։
Հաղորդվում է, որ Ոսկանյանը, իբր, գոհունակություն է հայտնել կալանքի պայմաններից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ.-ն լքել էր մարտական դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։
Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Ադրբեջանն իր ավանդական ոճով Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ գերիների նկատմամբ մի քանի հոդվածներով քրեական գործեր է սարքել ։