Անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը. Էդուարդ Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե 1918-1920թթ.Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան ՝Սարդարապատի,Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից,ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան /Ղարաբաղյան/շարժումից։
Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշեւիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը,ապա 2018-2023թթ. նեոբոլշեւիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից,քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։
Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության » եւ «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո
Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։
1937-ի ավանդույթների համաձաձն ՝սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով,որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշեւիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու,կամ անուններն անեծք են լինելու։
Ի հեճուկս Էրդողանի,Ալիեւի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների ՝Հայաստանն ապրելու է,իսկ Արցախն էլ չի ընկնելու։
Ով ի՞նչ կանի,իրեն է անելու։
Մարդ կա արժանապատիվ ննջում է ,«մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու։