ՌԴ Պետդումայի վերահսկողության հարցով հանձնաժողովի նախագահ Մորոզովը տեսնում է սրացման հարցում Ադրբեջանի և Հայաստանի երկկողմանի շահագրգռվածություն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շահագրգռված են ռազմական սրացմամբ: Նման կարծիք է հայտնել Պետդումայի վերահսկողության կոմիտեի ղեկավար Օլեգ Մորոզովը («Եդինայա Ռոսիա»)։ «Կարծես կա փոխադարձ շահագրգռվածություն ռազմական սրացման հարցում», - ասել է Մորոզովը:
Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով իր ռազմական և քաղաքական թուլությունը, թեժացնում է իրավիճակը՝ հակամարտությունը միջազգայնացնելու ակնկալիքով, կարծիք է հայտնել պատգամավորը։ «Նա ցանկանում է ներգրավել, առաջին հերթին, ֆրանսիացիներին և ամերիկացիներին հավատալով, որ նրանց «խաղաղապահ» ջանքերը կօգնեն իրեն մնալ իշխանության ղեկին», - պնդել է նա։
Ադրբեջանը, գիտակցելով Հայաստանի ղեկավարի անուղղելի թուլությունը, ցանկանում է «վերջնական» լուծում, թե՛ տարածքային, թե՛ ռազմական իմաստով, նշել է Մորոզովը։ Բաքուն հնարավորությունների պատուհան է տեսնում սրացման մեջ և չի հավատում հակամարտությունում եվրոպացիների և ամերիկացիների խորը ներգրավվածության իրականությանը, հավելել է նա։
«Երբ երկու պատերազմող կողմերն ագահորեն պատերազմ են ուզում, շատ դժվար է այն կանգնեցնել: Կարծես թե մենք միակ երկիրն ենք, որն իսկապես ցանկանում է խաղաղություն այդ տարածաշրջանում»,- եզրափակել է Մորոզովը։
Ինչպես հաղորդում է REX-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ընդհանուր սահմանին ռազմական տեխնիկա և սպառազինություն կենտրոնացնելու մեջ, Երևանն այդ մեղադրանքներն անվանել է իրականությանը չհամապատասխանող։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը