Սոչիից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. ի՞նչ է կատարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոչի-Մոսկվա չվերթի բորտուղեկցորդուհին ինսուլտ է տարել, և սիրտը կանգ է առել հենց թռիչքի ժամանակ՝ 10 հազար մետր բարձրության վրա։ Airbus A321-ը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Վոլգոգրադում։
Ինչպես հայտնի է, բորտուղեկցորդուհին վատ է զգացել «Ուրալյան ավիաուղիներ»-ի ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո։ Օդանավի օդաչուն բարձրախոսով դիմել է ուղևորներին և հարցրել՝ արդյոք ինչ-որ մեկը կարող է օգնել բորտուղեկցորդուհուն։
Աղջկա բախտն աներևակայելի է. ուղևորներից մեկը Մոսկվայի «Росздравнадзора»-ի ղեկավար Ռոման Կուրինինն է եղել, ով տասը րոպեում կարողացել է ետ բերել աղջկա սրտի զարկերը: Վոլգոգրադում աղջկան դիմավորել են բժիշկները, այժմ նա հիվանդանոցում է։