Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան․ հայ-բելգիական համագործակցության հեռանկարները գնահատում է դեսպան Աղաջանյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի գնահատմամբ՝ Հայատսանի և Բելգիայի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը այս պահին շատ բարձր է։ 

«Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է հայ-բելգիական հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության ներուժ ունեցող ոլորտներին։ Ըստ դեսպանի`  Հայաստանը եւ առհասարակ մեր տարածաշրջանը վերջին ժամանակներում ԵՄ եւ անդամ երկրների ուշադրության կենտրոնում են, իսկ Հայաստանում Բելգիայի Թագավորության  դեսպանություն բացելու որոշումը դրա արտացոլանքներից մեկն է։ Առաջիկա օրերին էլ Հայաստան կժամանի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը։

-Տիկին Աղաջանյան, Բելգիայի արտգործնախարարն աշխատանքային այցով Երեւան է ժամանելու, բայց մինչ դրան անդրադառնալը խոսենք հայ-բելգիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակի մասին։ Ինչպես ե՞ք գնահատում հարաբերությունների ներկա մակարդակը։

-Այս պահին քաղաքական երկխոսությունը բավական բարձր է։ Վերջին շրջանում բելգիական կողմում ակտիվ հետաքրքրվածություն կա մեր հանդեպ։ Դրան, իհարկե, նպաստում է մեր լայն տարածաշրջանի ներկա վիճակը եւ բելգիական խորհրդարանի կողմից առկա շատ մեծ հետաքրքրվածությունը, որը բնականաբար արտացոլվում է կառավարության գործողություններում, դիրքորոշումներում։ Խորհրդարանից անընդհատ հարցեր են գնում կառավարությանը, բոլոր հարց ու պատասխանների ժամանակ գոնե մեկ կամ երկու պատգամավոր Արցախի, Հայաստանի եւ տարածաշրջանի մասին հարց է տալիս։ Այսինքն, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հարաբերություններն ակտիվ են։ Բելգիայի արտգործնախարարի այցը դրա դրսեւորումներից մեկն է։ Այցի մասին վաղուց էինք խոսում, դեռ նախարար Վիլմեսի (խմբ․ Սոֆի Վիլմես՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020-2022 թվականներին) ժամանակ։ Մոտ տասը տարի է՝ այց չի եղել, եւ կողմերից որեւէ մեկի մեղավորությունը չէ սա։ Վերջին տարիներին եղավ կորոնավիրուսի համավարակը, որից հետո կուտակված շատ այլ ճամփորդություններ կային, որ նրանց համար, բնականաբար, հասկանալի պատճառներով առաջնահերթություն էին։ Հետո նախարար Վիլմեսը ստիպված ընտանեկան պատճառներով հրաժարական տվեց, եւ այցը կրկին հետաձգեց։ Բայց նախարար Լահբիբը շատ մեծ հետաքրքվածություն ունի մեր տարածաշրջանի հանդեպ։ Ամիսներ առաջ, երբ նա հանդիպեց մեր նախարարի հետ եւ հրավեր ստացավ, ասաց, որ մեծ ցանկություն ունի և մոտ ապագայում անպայման կայցելի Հայաստան։  Նա իր խոսքի տերը եղավ։

-Ո՞րն է Բելգիայի արտգործնախարար տիկին Լահբիբի այցի հիմնական նպատակը։  Ի՞նչ ակնկալիքներ կան։

-Մեկ-երկու բառով ձեւակերպել հնարավոր չէ։ Այցի հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել հարաբերություններին, էլ ավելի զարգացնել քաղաքական երկխոսությունը, գտնել համագործակցության նոր եզրեր։ Հոկտեմբերին նախատեսվում է բելգիական առեւտրի պալատի պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան։ Նախարար Լահբիբի այցն ինչ-որ իմաստով քաղաքական հիմք է նախապատրաստում առեւտրատնտեսական հարաբերությունների համար։ Բելգիան հիմա տարածաշրջանով շատ է հետաքրքրված։ Նախկինում նրանց ասածը միշտ նույնն էր՝ «մենք ԵՄ դիրքորոշման մաս ենք, առանձին դիրքորոշում չունենք, հայտարարություններ չենք անում»։ Բայց Հայաստանում դեսպանություն բացելը լուրջ ազդակ է, հատկապես, որ վերջին տարիներին հաճախ ասում էին՝ նյութական միջոցներ չունենք, ստիպված ենք դեսպանություններ փակել։ Բայց պետք է ընդգծել, որ Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու որոշում կայացնելու հարցում Լահբիբի դերը շատ լուրջ էր:

-Արդյոք սա խոսո՞ւմ է Հայաստանի հանդեպ կեցվածքի դրական փոփոխության մասին։

-Ես կասեի ավելի շատ հետաքրքրվածության մասին է։ Նախկինում բացասական կամ դրական վերաբերմունք չի եղել։ Կարծում եմ՝ դեսպանություն բացելու որոշումը տարածաշրջանին ավելի լուրջ վերաբերվելու եւ գործընթացներում ներգրավվելու ցանկության արդյունք է, հասկանալու արդյունք, որ Հայաստանը տարածաշրջանում հենակետ կարող է լինել։

-Ինչպես դուք նշեցիք, Բելգիան այն երկրներից է, որի դիրքորոշումները գոնե մեզ հուզող հարցերի շուրջ այդքան էլ աչքի չեն ընկել։ Արցախյան հիմնախնդրի հարցում ի՞նչ մոտեցում ունի եւ ո՞րն է Ձեր դիվանագիտական գնահատականը։

-Բելգիան այն հազվագույտ երկրներից է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է ոչ միայն օրենսդիրի, այլեւ գործադիրի մակարդակով։ Իմ՝ այստեղ աշխատած տարիների փորձի վրա հիմնվելով՝ կարող եմ ասել, որ Բելգիան շատ հետաքրքիր երկիր է։ Չեն գովազդում իրենց արածները եւ դրա համար հաճախ չեն նկատվում։ Իրենք իրենց մասին խոսելիս՝ միշտ ասում են, որ փոքր երկիր են, բայց, փոքր երկիր լինելով հանդերձ, ժամանակին համարձակություն ունեցան գործադիրի մակարդակով՝ հանձինս այն ժամանակվա վարչապետ Շառլ Միշելի, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Նույնն էլ հիմա կարող ենք ասել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։   

Ֆեդերալ, տարածաշրջանային խորհրդարանները եւ Սենատը պատերազմի ժամանակ շատ ակտիվ էին, լուրջ բանաձեւեր ընդունվեցին, հրատապ բանաձեւ ընդունվեց գերիների վերադարձի վերաբերյալ։ Բարեկամության խումբն անցյալ տարի ադրբեջանական զինուժի կողմից Հայաստան ներխուժումից օրեր անց այցելեց Հայաստան։ Պատերազմի ժամանակ պատգամավոր Ժորժ Դալմանը եղել է Հայաստանում եւ Արցախում։ Առնվազն իմ առաքելության ընթացքում Արցախի հանդեպ ուշադրությունը միշտ եղել է։ Պատգամավորները միշտ լուրջ ձեւակերպումներով են հանդես եկել, եւ հարցը պահել կառավարության ուշադրության կենտրոնում։ Մեկ անգամ զրուցում էինք այստեղի արտգործնախարարության գործընկերների հետ եւ նրանք ասացին, որ իրենց նախարարի հետ հարց ու պատասխանին պատրաստվելիս, միշտ Արցախի վերաբերյալ պարբերություն են պատրաստում՝ առանց իմանալու հարց կլինի՞, թե՞ ոչ։ Գրեթե միշտ վստահ են, որ Արցախն օրակարգում լինելու է։

Պետք է նշել նաեւ մեզ հետ աշխատող պաշտոնյաների՝ հարցերին մանրակրկիտ ծանոթ լինելու պատրաստակամության փաստը, որն ինքնին կարեւոր է։ Այսինքն, արտաքին գործերի նախարարը միշտ դիպուկ կետերի է ծանոթ եղել, հստակ տեղեկացված է եղել։ Բելգիական կառավարությունը և հատկապես արտաքին գործերի նախարարությունը, շատ գեղեցիկ եւ հուզիչ ժեստ արեց Զինվորի Տան համար։ Պատերազմի ավարտից մեկ ամիս անց այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այստեղ էր եւ բելգիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ օգնություն խնդրեց վիրավոր զինվորների համար։ Հանդիպման ավարտից հետո, երբ դեռ նոր էինք մեքենա նստել, ինձ զանգեցին եւ հաստատեցին իրենց որոշումը։ Շատ արագ արձագանքի եւ լավ համագործակցության արդյունքում Զինվորի տանը լուրջ գումար տրամադրվեց՝ ուրիշ ծրագրեր չեղարկելու, հետաձգելու հաշվին։ Շտապ օգնության տեսքով վերցվեց գումարը, որը նպաստեց Զինվորի տան միկրովիրաբուժական բաժանմունքի ծրագիրը կյանքի կոչելուն։ Ի դեպ, առաջիկա այցի ընթացքում նախարար Լահբիբը նաեւ Զինվորի տուն կայցելի։

-Ձեր խոսքում նշեցիք, որ այցը կարող է նպաստել հարաբերությունների ավելի սերտացմանը։ Ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ Բելգիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունները։  Ո՞ր ոլորտներում եք համագործակցությունը խորացնելու ներուժ տեսնում։

-Քաղաքական ոլորտում կա մեծ ներուժ՝ նաեւ հաշվի առնելով այն, որ Հայաստանը կարող է կապ հանդիսանալ Բելգիա-Մերձավոր Արեւելք հարաբերություններում։ Սա կարող է ինչ-որ տեղ օգտակար լինել Բելգիային՝ Հայաստանը կարող է կապող օղակ լինել։ Ինչ վերաբերում է տնտեսական, առեւտրատնտեսական հարաբերություններին, ապա այս ոլորտում եւս ներուժը մեծ է։ Ինչպես նախկին գործընկերներիցս մեկն էր ասում, եթե գործարարները որոշել են համագործակցել եւ կյանքի կոչել այս կամ այն ծրագիրը, ապա նրանք դա առանց դեսպանությունների եւ կառավարության էլ կանեն։

Բելգիայի առեւտրատնտեսական պալատի պատվիրակության՝ հոկտեմբերին նախատեսվող այցը հենց այդ նպատակն է հետապնդում՝ գտնել համագործակցության նոր ոլորտներ։ Քովիդից հետո շատ բան է փոխվել, նոր կարիքներ եւ հետաքրքրություններ են առաջ եկել։ Փաստը, որ այս այցում Վալոնիայի գործարարներն են ավելի առաջնային գծում, քան Ֆլանդրիայի կամ Բրյուսելի, ցույց է տալիս, որ, գուցե գնանք բարձր տեսակի գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացման ուղով։ Բրյուսելի առեւտրատնտեսական պալատի հետ համագործակցության արդյունքում ծառայությունների ոլորտը կարող է առաջ գնալ։ Իրականում ինձ համար էլ հետաքրքիր է տեսնել, թե ինչ արդյունքներ են լինելու։ Միշտ խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում համագործակցության մասին, բայց, գուցե, կան ուրիշ ոլորտներ, որոնք մենք չենք պատկերացնում՝ մասնագետ չլինելով։ Ամեն դեպքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներ եմ տեսնում։  

Ռուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներ 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը Ո՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Էյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ» «Ժողովուրդ». 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ» Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» Հայաստանում բացատրել են Փաշինյանի այցը Ռուսաստան. «Մեկնած ձեռքով»«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Ժողովուրդ». ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Ռուսաստանում մեկնաբանել են Փաշինյանի ընտրական բարեփոխումները. «Հայաստանի կործանումը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ կիսաեզրափակչում. հայտնի է ֆրանսիացի աստղի վիճակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով․ ՏԱՍՍ Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դանակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Փաշինյանը ընտրություններից հետո վազել է Ռուսաստան. Հայաստանի կրկնակի խաղը և այցի իրական պատճառըՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով». պատմության այս օրը (11 հուլիս)«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
Ամենադիտված